ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ․ Բակային հոգևոր ճամբար Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ․ Բակային հոգևոր ճամբար Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել է բակային հոգևոր երկշաբաթյա ճամբար համայնքի 60 երեխաների համար։

Բակային խաղերով, ազգային երգ ու պարով, հոգևոր զրույցներով էին երիտասարդներն համեմել երեխաների առօրյան։

Հանդիպումներն անցկացվում են եկեղեցու Խրիմյան Հայրիկ կրթօջախում։