Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը( ավազանի անունը Արարատ ), ծնվել է 1973թ-ի ապրիլի 14-ին Արարատի մարզի Ավշար գյուղում։
1979-1990թթ. սովորել և ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։
1986-1990թթ. սովորել և ավարտել է Արարատի երաժշտական արվեստի դպրոցը։
1990-1997թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը։
1995թ-ի դեկտեմբերի 25-ին Սբ. Ստեփանոս նախավկայի հիշատակի օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ստացել է սարկավագի աստիճան։
1997-1999թթ. աշխատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ում, որպես տնտեսական բաժնի պատասխանատու և Քրիստոնյա Հայաստան թերթում` որպես լրագրող։
1999-2001թթ. ծառայել է ՀՀ ՊԲ-ում` որպես հոգևոր սպասավոր։
1999թ-ին պաշտպանել է <<Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միաբանական գերեզմանատան արձանագրությունների վերծանությունը>> թեմայով ավարտաճառը՝ ստանալով քաջալավ գնահատական։
2000թ-ի փետրվարի 29- ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի օծվել է քահանա։
1999թ-ից ազգային բանակում ծառայության հետ համատեղ ծառայության է անցել Արագածոտնի թեմ, ուր ծառայում է մինչ օրս։
1999-2004թթ. եղել է Արագածոտնի թեմի ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն։
2001-2005թթ. նշանակվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ։
2004-2006թթ. համատեղությամբ նշանակվել է Աշտարակի Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։
2006-2011թթ. նշանակվել է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ։
2011թ-ից նշանակվել է Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում, որպես ծիսակատար քահանա և համատեղության կարգով Թալինի տարածաշրջանի 13 համայքների հոգևոր հովիվ։
2013թ.-ից փոխարինել է Կարմրավոր Սբ. Աստվածածնի եկեղեցու հոգևոր հովվին
2015թ.-ից նշանակվել է Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և Նոր Եդեսիայի հոգևոր հովվության հովիվ։
2015 թ.-ի փետրվարի 10-ին Ղևոնդյայց քահանայից տոնի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունքի։
2018թ. ից Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրամանով նշանակվել է Կոշի հովվության հոգևոր հովիվ:
Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը սպասավորում է Կոշի հոգևոր հովվության՝ Կոշ, Ուջան, Արագածոտն, Ավան, Լեռնարոտ համայնքներում:
Ունի երկու զավակ, 1 թոռ։
