Տեր Մխիթար քահանա Ահարոնյան, ավազանի անունը՝ (Արման), ծնվել է 1980թ․ օգոստոսի 15-ին, Արագածոտնի մարզի Օշական գյուղում։
1987-97թթ․սովորել և ավարտել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցին զուգընթաց 1987-94թթ․ սովորել և ավարտել է տեղի երաժշտական դպրոցը։
1994թ․ ծառայել է որպես դպիր՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։
1998-2000թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ՝ որպես երաժիշտ։
2000-2003թթ․ Արագածոտնի Թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Վազգեն վրդ․ Միրզախանյանի կողմից նշանակվել է Արուճի հովվությունում որպես հոգևոր տեսուչ։
2000-2003թթ․ զուգընթաց սովորել է Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան Մանկավարժական համալսարանում։
2003-2005թթ․սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանը։
2003-2007թթ․ սովորել և ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանության իրավագիտության հեռակա դեպարտամենտը։
2005թ․ դեկտեմբերի 25-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Ձեռամբ՝ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ։
2005-2008թթ․ Արագածոտնի Թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Թորգոմ վրդ․ Տոնիկյանի՝ նշանակվել է Թալինի տարածաշրջանի ՔԴՔԿ-ի պատասխանատու և սարկավագ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։
2008-2009թթ․Արագածոտնի Թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Գրիգոր աբղ․ Խաչատրյանի նշանակվել է Սաղմոսավանքի հովվությունում` որպես սարկավագ։
2009-2010թթ․ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս․Պռոշյանի օրհնությամբ նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու սարկավագ:
2010-2017թթ․ ծառայել է Արագածոտնի թեմի Առաջնորդարանում, որպես գործավար քարտուղար:
2011-2016թթ․ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս․Պռոշյանի օրհնությամբ նշանակվել է Տեղերի Սուրբ Աստվածածին վանքի պատասխանատու։
2016-2017թթ․ նշանակվել է Մուղնիի Սբ․ Գևորգ վանքի սարկավագ։
2017թ․ դեկտեմբերի 17-ին Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Բարձր տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեռամբ՝ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, ձեռնադրվել է քահանա։
2018թ․ հունվարի 28-ին Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում:
2018թ․ հունվարի 28-ին Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպսիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ նշանակվել է Տեղերի հովվության հոգևոր հովիվ։
Հեղինակ է հետևյալ գրքերի՝
2017 թ․՝ «Օշական»գիրք։
2011թ․՝«Ագարակ» գիրք։
2015թ․,համահեղինակությամբ Լարիսա Հովհաննիսյանի՝ «Օշական»-ի երկրորդ մաս։
2023թ․ վերահրատարակվել է «Օշական»-ի երրորդ մասը՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը սպասավորում է Տեղերի հովվության՝ Տեղեր, Օրգով, Աղձք համայնքներում:
Ամուսնացած է,ունի մեկ դուստր։
