Տեր Սարգիս քահանա Սարգսյանը (ավազանի անունը Գեղամ): Ծնվել է 03.11.1977թ. Ապարանի Ծաղկաշեն գյուղում:
1984-1994 թթ. սովորել է տեղի միջն. դպրոցում:
1994-1998թթ.սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1998-2000թթ. ծառայել է Հայոց Ազգային բանակում:
2001թ-ին,ավարտելով ՔԴԿ-ի կրոնի դասավանդման ուսուցիչների պատրաստման դասընթացը,աշխատանքի է անցել Արագածի թիվ 1 միջն. դպրոցում,որպես ՀԵՊ ուսուցիչ:
2003-2009թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պատմության ֆակուլտետում:
2011-2014թթ. սովորել է Քահանայից պատրաստման լսարանում:
2013թ.դեկտեմբերի 24-ին Գերաշնորհ Տ.Հովակիմ եպս. Մանուկյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:
Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ ԱմենայնՀայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2014թ.սեպտեմբերի 21-ին,Գերաշնորհ Տ.Հայկազուն եպս. Նաջարյանի ձեռամբ օծվել է քահանա և ծառայության կոչվել Արագածոտնի թեմ:
2014թ.նոյեմբերի 11-ից, Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ.Մկրտիչ եպս.Պռոշյանի տնօրինությամբ ծառայության է նշանակվել Ապարանի հովվությունում:
2024թ.-ից Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ.Մկրտիչ եպս. Պռոշյանի տնօրինությամբ ծառայության է նշանակվել նաև Հովհաննավանքի հովվությունում:
Տեր Սարգիս քահանա Սարգսյանը սպասավորում է՝ Լուսագյուղ, Սարալանջ, Օհանավան, Ուշի համայնքներում:
Ամուսնացած է,ունի չորս զավակ:
