Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ծնվել է 1978թ. մայիսի 7-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում:

1984-1995թթ. սովորել է տեղի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցում:

1995-2000թթ.սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

2000-2001թթ. ուսումնառությունը շարունակել է Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2001թ. հունիսի 22-ին, ձեռամբ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանի,  ձեռնադրվել է սարկավագ:

2001թ. հուլիսից   լուսարար է նշանակվել Ս.Էջմիածնի Մայր Տաճարում:

2002թ. հոկտեմբերի 31-ին պաշտպանել է ավարտաճառ` «Պողոս Տարոնացու «Ընդդէմ  Թեոփիստեայ» թղթի քրիստոսաբանական հիմնադրույթները»  թեմայով:

2003թ. փետրվարի 20-ին վերակացու է նշանակվել Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում:

2003-2005 թթ.   ծառայել  է  ՀՀ Զինված Ուժերում որպես հոգևոր խորհրդատու:

2004թ. հոկտեմբերի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում , ձեռամբ Տեր Արշակ եպս. Խաչատրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2004թ-ի   նոյեմբերի 22-ին  Բանակին զուգահեռ Վեհափառ Հայրապետի տնօրինականով  ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:

2005թ. նոյեմբերի 10-ին ծառայության է նշանակվել Գուգարաց թեմի Ս. Սարգիս եկեղեցում:

2006թ. մայիսի  1-ից նշանակվել է Գուգարաց թեմի Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ:

2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես Լոռվա կամավորական գումարտակի հրաձիգ։

2021թ․ սեպտեմբերի 1-ից նշանակվել է Արագածոտնի թեմի Բյուրականի հովվության Ամբերդի  Վահրամաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու, Անտառուտի Սուրբ Աստվածածին և Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ։

Ունի չորս զավակ: