ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

441 թվականին՝ Մեսրոպ Մաշտոցի մահից հետո, զորավարներ Վահան Ամատունին և Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխել են Օշական և, որոշ ժամանակ անց, Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանի վրա մատուռ է կառուցել: 1875-79 թթ․-ին Գևորգ IV կաթողիկոսը մատուռի հիմքի վրա կառուցել է նոր հորինվածքով բազիլիկ եկեղեցին:

Նոր վանքը ունի երեք մուտք հարավային, հյուսիսային և արևմտյան կողմից: Արտաքին պատերը զարդարված են դեկորատիվ կամարներով: Ավագ խորանի տակ գտնվող խցում Մաշտոցի դամբարանն է:

1884 թվականին եկեղեցուն կից կառուցվել է երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, կառուցվածքով և Ավագ խորանից բացվող մուտքով: