ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📢

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Արագածոտնի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը։ 👩🏻‍💻🧑🏻‍💻

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ⬇️

Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարները՝ ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։🌿

ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ⬇️

✅️Բիզնեսի հիմունքների հնգօրյա դասընթացներ և անհատական խորհրդատվություն,

✅️Մենթորություն բիզնես պլանի մշակման ընթացքում,

✅️Ֆինանսական աջակցություն մինչև 850․000 ՀՀ դրամ լավագույն գաղափարների իրագործման համար,

✅️Քոուչինգ և խորհրդատվություն բիզնեսի իրականացման փուլում,

✅️Գործատուների և գործընկերների հետ կապերի ստեղծման հնարավորություն։

🌿Յուրաքանչյուր մարզում կֆինանսավորվեն 5 լավագույն բիզնես գաղափարները։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ⬇️

Դասընթացները կմեկնարկվեն հոկտեմբերի 14֊ին, կտևեն ⏳️ 5 օր և կիրականացվեն հետևյալ վայրում՝

🏡«Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ — ք․ Ապարան, Բաղրամյան 26/1:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ⬇️

Ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը կիրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից ձևավորված հանձնախմբի կողմից, որի կազմում՝ որպես դիտորդ, կընդգրկվեն նաև դասընթացի մասնակիցներից երկու ներկայացուցիչ։

Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշներով՝ ⬇️

✔️ներկայացված գրավոր բիզնես գաղափարի հիմնավորվածություն,

✔️դասընթացներին մասնակցության ակտիվություն,

✔️տնայցի եզրակացություն,

✔️հանձնախմբին բիզնես գաղափարի բանավոր ներկայացում։

➡️70% և ավելի միավոր ստացած բիզնես գաղափարները կընդգրկվեն ֆինանսավորման դիտարկման փուլում։

➡️Հաստատված ծրագրերը ենթակա են վերջնական վերանայման՝ ներառյալ ծախսային հոդվածների, պահանջված գումարի չափի ճշգրտման, ինչպես նաև գնումների և իրականացման կարգի սահմանման։ Վերոնշյալ կարգը և պահանջները կներկայացվեն այն մասնակիցներին, որոնց ծրագրերը կհաստատվեն։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ⬇️

Դիմել կարող են Արագածոտնի մարզի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերին․

✔️ գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–60 տարեկան),

✔️ միայնակ մայրեր,

✔️ 2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,

✔️ 2020–2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։

Բացի այդ, դիմորդները պետք է համապատասխանեն նաև ստորև ներկայացված պահանջներից առնվազն մեկին. ⬇️

✔️ ունենան հստակ գաղափար և ցանկություն՝ այն վերածելու կենսունակ բիզնեսի,

✔️ ցանկանան վերագործարկել նախկինում ունեցած բիզնեսը,

✔️ լինեն ինքնազբաղված անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը։

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ⬇️

➡️Կլոր սեղան հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցած կամ աջակցություն ստացած շահառուները չեն կարող մասնակցել սույն ծրագրին։

➡️Կենդանիների ձեռքբերման հետ կապված գաղափարները ենթակա չեն ֆինանսավորման։

(Դրանք կարող են դիտարկվել միայն այն դեպքում, եթե ներառում են սարքի կամ սարքավորման ձեռքբերում։)

➡️Խրախուսվում են նորարարական և ստեղծարար բիզնես գաղափարները։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ❓️

📩 Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ հոկտեմբերի 1-ը՝ ժամը 23:00, ⏰️

հետևյալ հղումով⬇️https://forms.gle/BXfNYgbXUWErE9qq5

Վերջնաժամկետից հետո ծրագրային թիմը կուսումնասիրի և կգնահատի հայտերը հետևյալ չափորոշիչներով. ⬇️

✔️թիրախային խմբին պատկանելիություն,

✔️բիզնես գաղափարի կենսունակություն,

✔️դիմողի կամ թիմի մոտիվացիա,

✔️ներկայացված տվյալների ամբողջականություն։

✔️Դիմորդները պետք է պատրաստ լինեն ծրագրային թիմի պահանջով ներկայացնելու իրենց՝ թիրախային խմբին պատկանելիությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ կամ փաստաթղթեր։

☎️Ծրագրային թիմը կապ կհաստատի դիտարկման փուլը հաղթահարած լավագույն 20 մասնակիցների հետ։