Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Հրաշափառ տոնի առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց՝ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Սրբազան Հորը որպես առընթերակա սպասավորում էր եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը։
Սուրբ Պատարագի ընթացքում Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով։
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Մեզ և ձեզ մեծ Ավետիս»։






