Տեր Մուշե քահանա Վահանյանը( ավազանի անունը Հովհաննես) ծնվել է 16.06.1973թ.-ին, Ապարան քաղաքում:
1980-1990թթ.-ին սովորել է Ապարանի թիվ 2 միջն. դպրոցում:
1990-1992թթ. -ին աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում որպես բանվոր:
1992-1994թթ. -ին ծառայել է Հայկական բանակում:
1992-1997թթ. -ին ուսանել է Հայկական Բաց Համալսարանի ,«Մենեջմենթ և ֆինանսաբանկային գործ» ֆակուլտետում:
1997թ. –ին Ձեռամբ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ:
1997-2002թթ. -ին աշխատել է Ապարանի Արվեստի դպրոցում որպես փոխտնօրեն:
2002-2004թթ. -ին սովորել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում:
2004թ. -ի հոկտեմբերի 10-ին Ձեռամբ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձեռնադվել է ամուսնացյալ քահանա:
2004թ. -ի նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու և Չքնաղի հովվության 18 գյուղերի հոգևոր հովիվ:
2007թ.- ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի:
2014թ. հունիսի 8-ին Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրամանով նշանակվել է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու և Ապարանի հովվության հոգևոր հովիվ:
2019թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունքի:
Տեր Մուշե քահանա Վահանյանը այժմ սպասավորում է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում և Ապարանի հովվության՝ Ձորագլուխ, Թթուջուր, Չքնաղ, Վարդենիս, Կայք, Հարթավան, Երնջատափ, Շենավան, Եղիպատրուշ, Շողակն համայնքներում:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
