2021 թվականի օգոստոսի 8-ից օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցում հաստատվեց արանց վանքը։
Սուրբ Ստեփանոս վանքի վանահայրն է Հայր Շնորհք աբեղա Պալոյանը:
Կոշի Սուրբ Ստեփանոս արական վանքը հրատարակել է իր «Հոգևոր կյանք» մատենաշարի երկու աշխատություններ՝
1.Շենուդա Գ Հայրապետի «Հոգու ազատագրում» աշխատությունը
2.Սուրբ Եփրեմ Ասորու «Հորդորակ ապաշխարության և Զորավոր աղոթք» աշխատությունը: