Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը (ավազանի անունը Գեւորգ) ծնվել է 1983թ-ի հունիսի 4-ին, ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում։
1991-2000թթ-ին սովորել և ավարտել է տեղի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը:
2000-04թթ-ին ընդունվել և սովորել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը:
2004-06թթ-ին շարունակել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգևոր Ճեմարանը:
2006թ-ի փետրվարի 23-ին ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ։
2006թ-ի հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է աշխատանքի Մայր Աթոռի Գանձատանը որպես հսկիչ- բացատրող:
2007թ-ի ապրիլի 15-ին Մայր Տաճարում՝ ձեռամբ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օծվել է ամուսնացյալ քահանա։
2007թ-ի հունիսի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ծառայության Վիրահայոց թեմում։
2007թ-ի հունիսի 1-ից Վիրահայոց թեմի օրվա առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս
Միրզախանյանի տնօրինությամբ նշանակվել է Ախալցիխեի, Ադիգենի և Բորժոմիի հայության և Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ։
2009 թ. փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արժանացել է լանջախաչ կրելու պատվին։
2010թ-ի հուլիսի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում որպես հոգևոր հովվի օգնական։
2011թ-ի հունվարի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես լուսարարապետ։
2014թ-ի դեկտեմբերի 1-ին համատեղության կարգով նշանակվել է Մառնեուլի շրջանի Գյուլուբաղ, Օզնի, Բրդաձոր, Չանախչի, Ախքյորփի, Խոջորնի գյուղերի այցելու հոգևոր հովիվ։
2018թ.-ի փետրվարի 1-ից ազատվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետի պարտավորություններից և նշանակվել Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի հոգևոր տեսուչ:
2018 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ։
2020 թ. հուլիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ծառայության է կոչվել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունում, որտեղ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի տնօրինությամբ նշանակվել է Հատուկ նշանակության բրիգադի գնդերեց:
2021 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ծառայության է կոչվել Արագածոտնի թեմ: Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ նշանակվել է Աշտարակի Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածնի և Արուճի հովվության հոգևոր հովիվ:
Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը սպասավորում է Արուճի հոգևոր հովվության՝ Արուճ, Կաքավաձոր, Ագարակավան, Դպրեվան, Դիան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա համայնքներում և Աշտարակի Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Ամուսնացած է: Ունի չորս զավակ։
