Տեր Հովել քահանա Օհանյան

Տեր Հովել քահանա Օհանյան

Տեր Հովել քհն. Օհանյանը (ավազանի անունը՝ Արտակ) ծնվել է 1978 թ.

Մայիսի 28-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

Նախնական կրթությունը ստացել է 1985-95 թթ. տեղի «Նորայր Սիսակյան»ի անվան № 5 միջնակարգ դպրոցում:

1996 թ. զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: Ծառայությունն անցել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում: Զորացրվել է 1998 թ.:

1999 թ. ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան:

2004 թ. դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպս. Ներսիսյանի:

2005 թ. ավարտել է ճեմարանի վեցամյա ուսումը, որից հետո Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ ծառայության նշանակվել ճեմարանում՝ վերակացուի պաշտոնով:

2005 թ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի «Օտարալեզու մամուլ» բաժնում՝ գործավար քարտուղարի պաշտոնով:

2006 թ. պաշտպանել է ավարտաճառը՝ «Կրոնաեկեղեցական բառապաշարի իմաստային դասակարգում (Եկեղեցական գրքերի անվանումներ)» խորագրով և արժանացել «Քաջալավ» գնահատականի:

2007 թ. ապրիլի 15-ին՝ Կրկնազատկի տոնին՝ ձեռամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2007 թ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ ծառայության է կոչվել ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ:

2007 թ. հուլիսի 26-ին թեմակալ առաջնորդի կողմից նշանակվել է այցելու հովիվ Սանտա Կլարիտայի և Փալմ Սփրինկսի համայնքներում:

2007թ. հոկտեմբերի 14-ին թեմակալ առաջնորդի կողմից նշանակվել է Հոգևոր հովիվ Վենթուրա Գավառի և Սանտա Բարբարայի նորաստեղծ երկու համայնքներում:

2008թ. փետրվարի 24-ին թեմակալ առաջնորդի կողմից արժանացել է «Օրհնության և Գնահատանքի Գրի» և քահանայական լանջախաչի գործածության:

2008-2009 թթ. աստվածաբանական ուսումը շարունակել է Քամարիո քաղաքում գտնվող «Սուրբ Հովհաննես» կաթոլիկ սեմինարիայում:

2009թ. հուլիսի 1-ին թեմակալ առաջնորդի կողմից նշանակվել է Օկլանդի «Սուրբ Վարդան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու» Հոգևոր հովիվ:

2012 թ. թեմակալ առաջնորիդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ղևոնդյանց տոնի առիթով գումարված հոգևարականաց համագումարում ներկայացրել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը և ներկայացրել թեմի տիկնանց միությունների գործունեությունը:

2013 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ռիչարդ և Ջյուդի Շառաֆյանների կողմից Ամենայն Հայոց Հայրապետին է փոխանցել Մուշի Սուրբ Կարապետ վանքի երեք ձեռագրեր՝ 13-րդ դարի Շարակնոց (մանրանկարիչ՝ Սարգիս Պիծակ), 15-րդ դարի Մաշտոց և 17-րդ դարի Ավետարան:

2010-2014 թթ. աստվածաբանական ուսումը շարունակել է Բերկլիի համալսարանի GTU (Graduate Theological Union) համակարգի «Պատրիարք Աթենագորաս»-ի անվան Ուղղափառ Ինստիտուտում:

2014թ. գերազանց պաշտպանել է աստվածաբանական թեզը՝ «Ջուրը որպես հոգևոր վերածննդի խորհրդանիշ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցում» խորագրով և արժանացել Աստվածաբանության մագիստրոսի կոչման:

2014-16 թթ. ընտրվել է «Պատրիարք Աթենագորաս»-ի անվան Ուղղափառ Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2015 թ. օրհնությամբ թեմակալ առաջնորդի, առանձին գրքով հրատարակել է աստվածաբանական թեզը:

2016 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեհամեջյան ընտանիքի կողմից Ամենայն Հայոց Հայրապետին է փոխանցել Արևմտյան Հայաստանի Սիվաս շրջանից փրկված 18-րդ դարի ձեռագիր աղոթագիրք:

2017 թ. (շուրջ 60 ուխտավորներ) և 2017 թ. (շուրջ 30 ուխտավորներ) ԱՄՆ Արևմտյան թեմի բարեջան առաջնորդի հայրական օրհնությամբ կազմակերպել է ուխտագնացություններ դեպի Մայր Հայրենիք և Արցախ:

2018 թ. քահանայական ձեռնադրության 10 ամյակի առիթով թեմակալ առաջնորդի կողմից արժանացել է «Օրհնության և Գնահատանքի Գրի»:

2019 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է «Քահանայից Վերապատրաստման» դասընթացներին:

2019 թ. (շուրջ 50 ուխտավորներ) ԱՄՆ Արևմտյան թեմի բարեջան առաջնորդի հայրական օրհնությամբ կազմակերպել է ուխտագնացություն դեպի Երուսաղեմ, Սուրբ Երկիր:

2019 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ազգային Հերոս Սողոմոն Թեհլիրյանի կրտսեր որդու՝ Զավեն Մելիքյան-Թեհլիրյանի կողմից Ամենայն Հայոց Հայրապետին է փոխանցել Սողոմոնի անձնական արխիվից բացառիկ նմուշներ՝ լուսանկարներ, փասթաթղթեր և այլն:

2019 թ. արևելահայերենի փոխադրությամբ և խմբագրությամբ հրատարակել է 19-րդ դարի Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Խորեն արք. Աշըգյանի «Կենցաղ Եկեղեցականաց» աշխատությունը, իսկ 2022 թ. վերահրատարակել այն:

2020 թ. ավարտելով ծառայությունը ԱՄՆ Արևմտյան թեմում, վերադարձել է Մայր Աթոռ և Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ փետրվարի 1ին ծառայության կոչվել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում՝ ուսումնական գծով փոխտեսչի պաշտոնով` միաժամանակ դասավանդելով «Հովվական

Աստվածաբանություն» և «Հովվական Խնամք» առարկանները:

2020 թ. փետրվարի 17-ին Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայրավանքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր սպասավոր:

2021 թ. հուլիսի 23-ին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից արժանացել է «Հայրապետական Օրհնութեան և Գնահատանաց» Գրի և քահանայական լանջախաչ կրելու իրավունքի:

2022 թ. փետրվարի 22-ին՝ Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի կողմից շնորհվել է «Ծաղկյա Փիլոն» կրելու իրավունք։

2022 թ. արևելահայերենի փոխադրությամբ և խմբագրությամբ հրատարակել է 19-րդ դարի հայ մեծանուն ազգային-եկեղեցական գործիչ Մելքիսեդեկ եպս. Մուրադյանցի «Հովվական Աստվածաբանություն» աշխատությունը և արժանացել Ամենայն Հայոց Հայրապետի «Օրհնության Գրին»։

2023 թ. նոյեմբերի 8-ից Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ և Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ծառայության է կոչվել Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի` որպես հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի չորս զավակ: