Տ. Փառեն քահանա Առաքելյանը ( ավազանի անունը Անդրանիկ) ծնվել է 1984 թվականի մարտի 7-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում:
Միջնակարգ կրթությունը ստացել է 1991-2001 թվականներին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում:
2001-2004թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում ։
2005-2007 թվականներին ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ ստանալով «Աստվածաբանության մագիստրոսի» կոչում:
2006 թվականի հոկտեմբերի 8-ին ձեռնադրվել է սարկավագ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի կողմից:
2008 թվականի նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ձեռամբ Կ. Պոլսի պատրիարք Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ձեռնադրվել է քահանա:
2009-2016թթ. ծառայության է կոչվել Շիրակի թեմ և Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ նշանակվել Ամասիայի տարածաշրջանում որպես հոգևոր հովիվ։
2013 թ. փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի:
2016-2023թթ. ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմ և թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնօրինությամբ նշանակվել է Աշտարակ քաղաքի Սբ. Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվ։
2023 թ. փետրվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհվել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունք։
2023թ.-ից Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնօրինությամբ ծառայության է կոչվել Սաղմոսավանքի հովվությունում:
Տեր Փառեն քհն. Առաքելյանը Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների, Աշտարակի 《Սբ. Մարիանե》սոց. կենտրոնի հոգևոր պատասխանատուն է:
Ծառայում է՝ Սաղմոսավանք, Արտաշավան, Կարբի համայնքներում:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
