Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Սաղմոսավանք վանական համալիրի բակում տեղի ունեցավ Աշտարակի Սուրբ Մարիանե և Սաղմոսավանքի սոցիալ-կրթական կենտրոնների միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնների երգի, պարի, նկարչության և թատերական խմբակների սաները:
Տարածքը զարդարված էր նկարչության խմբակի սաների աշխատանքներով:
Օրը իրենց կատարումներով զարդարեցին նաև Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան ժողովրդական երգի խմբակի սաները:




Միջոցառմանը ներկա էին Սոցիալ-կրթական կենտրոնների հոգևոր պատասխանատուներ՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արժանապատիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը, կենտրոնների պատասխանատու տիկին Կարինե Գրիգորյանը, աշխատակազմը, հյուրեր, ծնողներ:
Ավարտին Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը իր օրհնության և երախտիքի խոսքը փոխանցեց սաներին՝ պատգամեց միշտ լինել եկեղեցում և լցնել եկեղեցին իրենց քաղցր ներկայությամբ:
Տեր Հայրը նաև իր գնահատանքը բերեց աշխատակազմին՝ նվիրումի և սաների հետ իրականացված մեծ աշխատանքի համար:





