ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅԱՆ

Սիրելինե՛ր, մարտի 20-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ թեմի հոգևոր դասին այդ օրը ուխտավորաբար աղոթակից կլինեն Մասյացոտնի թեմի հոգևորականները:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար:

Արագածոտնի Թեմ

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Մուղնի: