Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ դռնբացեքը:
Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն, ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: Դռնբացեքի արարողությունը կատարվում է երկխոսության ձևով՝ փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Հայ եկեղեցում հարց-պատասխանի այս ձևը կիրառվում է միայն դռնբացեքի արարողության ընթացքում: Վարագուրված խորանը խորհրդանշում է Երկնային Արքայությունը:
Ստորև ներկայացնում ենք թեմական եկեղեցիներում կատարվելիք Դռնբացեքի արարողությունների ժամանակացույցը․
Ապարանի Սուրբ Խաչ- Ժամը 18։00
Տեղերի Սուրբ Աստվածածին- ժամը 16։30
Թալինի Սուրբ Աստվածած- ժամը 17։00
Արագածի Սուրբ Աստվածածին-ժամը 18։00
Մաստարայի Սուրբ Հովհաննես- ժամը 16։00
Կոշի Սուրբ Գևորգ- ժամը 17։00
Հովհաննավանք վանական համալիր-ժամը 17։30
Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին- ժամը 17։00
Աշտարակի Սուրբ Սարգիս-ժամը 16։00
Սաղմոսավանք վանական համալիր- ժամը 17։00
Աշտարակի Սուրբ Մարիանե-ժամը 16։00
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց- ժամը 17։00
Մուղնու Սուրբ Գևորգ- ժամը 16։30
Ոսկեվազի Սուրբ Հովհաննես- ժամը 16։00
Կոշի Սուրբ Ստեփանոս վանք- ժամը 17։00
Ագարակի Սուրբ Աստվածածին- ժամը 17։00
