Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյան (ավազանի անունը Վաղինակ): Ծնվել է 26.09.1978թ. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձորում։
1985-1995թթ. սովորել է Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։
1996-2002թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։
2001թ.-ի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ, ձեռամբ Միքայել արքեպիոսկոպոս Աջապահյանի։
2002-2003թթ.ին ծառայել է քարոզչական կենտրոնում։
2003-2005թթ.ին ուսանել է Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում և պաշտպանելով “Հայ եկեղեցին և հայոց հայրապետները 20-րդ դարում։ Հարաբերությունները Ռուս ուղղափառ եկեղեցու հետ” աշխատությունը, ստացել է իմ Աստվածաբանության գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2005-2007թթ.-ին ծառայել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում։
2007-2009թթ.-ին ծառայել է Սևանի Վազգենյան ճեմարանում, ապա Գևորգյան հոգևոր ճեմարանում, որպես վերակացու’ համատեղությամբ նաև դասավանդել։
2009թ.-ի դեկտեմբերի 13-ին, Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության և ծառայության է նշանակվել Վայոց Ձորի թեմում։
2012թ.- ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի:
2020թ.-ին ծառայության է կոչվել Արագածոտնի թեմ և թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրամանով նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ:
2024թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունքի:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
