2018 թվականի հունվարից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ղազարավան Համայնքում հաստատվեց Հայաստանի Կանանց Մենաստանը:
Վանքում քույրերն ապրում են աղոթական կյանքով, ունեն իրենց տնտեսությունը և իրականացնում են հոգևոր- կրթական գործունեություն, Սուրբ Նարեկ վանքում կազմակերպվում են Պատարագներ, նաև ժամանակ առ ժամանակ մեկնում են ուխտագնացությունների, թեմի տարբեր համայնքներում մասնակցում Սուրբ Պատարագների և ժամերգությունների։
2022թ․ հունիսի 1-ից Ղազարավանի Սբ․ Նարեկ վանքի միանձնուհիների կողմից իրականացվում են դասընթացներ Ղազարավան համայնքի և հարակից բնակավայրերի երեխաների համար:
Ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված և Ղազարավան համայնքում հաստատված երեխաների:
Ծրագիրը նպատակ ունի համախմբել երեխաներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, կրթել ըստ քրիստոնեական արժեքների, հայրենասիրություն սերմանել և աջակցել երեխաների կրթության զարգացմանը: