Տեր Զորայր քահանա Կարապետյան

Տեր Զորայր քահանա Կարապետյան

Տեր Զորայր քահանա Կարապետյանը (ավազանի անունը Արարատ)  ծնվել է 1974թ-ի հունվարի 1-ին Սևան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 7 դպրոցում:

1990թ-ին ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոց:

1993թ-ի դեկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:

1996թ.-ին ծառայել է Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Մեծ Պամաջ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում: Նույն թվականի հոկտեմբերից նշանակվել է ծառայության Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում: Վարել է թեմի դիվանապետի պաշտոնը:

1998թ-ի սեպտեմբերի 19-ին, ձեռամբ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, օծվել է քահանա և նշանակվել ծառայության Արագածոտնի թեմի Կարբու Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1998-2000թթ ծառայել է Հայոց Ազգային բանակում ` Կուբաթլիի զորամասում, որպես գնդի հոգևոր խորհրդական, իսկ 2000-2006թթ Լուսակերտի ուսումնական զորամասում:

2000թ-ի ապրիլի 1-ից,  Հոգեշնորհ Տ.Վազգեն վարդապետ Միրզախանյանի թիվ 21 հրամանագրով , նշանակվել է Ոսկեվազի հովվության հոգևոր հովիվ, ուր և ծառայում է մինչ օրս:

2009թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է քահանայական լանջախաչ կրելու իրավունքի:

2015թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունքի:

Տեր Զորայր քահանա Կարապետյանը սպասավորում է՝ Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքներում:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ: