Տեր Հայկ քահանա Քոչարյանը(ավազանի անունը Վարազդատ), ծնվել է 1978թ.-ի սեպտեմբերի 9-ին, Ապարան քաղաքում:
1985-1995թթ.- սովորել է Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցում:
1995-2002թթ.- սովորել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
2001թ.- ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
2002-2004թթ.- ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴՔԿ-ում, որպես սարկավագ:
2004-2006թթ.- ծառայել է Հայոց բանակում, որպես գնդերեց:
2006-2007թթ.- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակվել է բուհերի հոգևոր պատասխանատու:
2007-2010թթ. -նշանակվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի վերակացու:
2010-2013թթ.- նշանակվել է Քահանայից պատրաստման լսարանի վերակացու:
2013-2015թթ.- նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր հովվություն:
2015-2023թթ. – Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի օգնական:
2020թ.ի սեպտեմբերի 13-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա՝ ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի:
2023թ.ի նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է ծառայության Արագածոտնի թեմ:
Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնօրինությամբ ծառայության է կոչվել Ապարանի և Ծաղկահովիտի հոգևոր հովվությունում:
Տեր Հայկ քահանա Քոչարյանը այժմ սպասավորում է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում և Ծաղկահովիտ ԽՀ-ի՝ Ծաղկահովիտ, Նորաշեն, Գեղադիր, Բերքառատ, Հնաբերդ, Գեղաձոր, Վարդաբլուր համայնքներում:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
