Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան (ավազանի անունը Գևորգ):
Ծնվել է 27․05․1994 թվականին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։
2001-2012թթ․ սովորել է տեղի՝ Երվանդ Դանիելյանի անվան, միջնակարգ դպրոցում։
2012-2018թթ․ սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան ճեմարանում ։
2016թ․ պաշտպանել է բակալավրի ավարտական աշխատանք՝ «Նեոխարիզմատիկական շարժումը և «Կյանքի խոսք»ը Հայաստանում» թեմայով։
2017թ․ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպս․ Բաբայանի ձեռամբ ստացել սարկավագական ձեռնադրություն։
2018թ պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ «Աղվանքի և Էջմիածնի կաթողիկոսությունների հարաբերությունները (ԺԷ դար-1815թ․)» թեմայով։
2018թ․ հունիսից մինչև դեկտեմբեր ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը։
2018-2020թթ․ դեկտեմբերից ծառայել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում որպես վերակացու։
2020-2021թթ․ ծառայել է Արագածոտնի թեմի առաջնորդարանում որպես գործավար քարտուղար։
2021թ. Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նոյեմբերի 21-ին, Գերաշնորհ Տ․ Անուշավան եպս․ Ժամկոչյանի ձեռամբ ձեռնադրվել է քահանա և ծառայության կոչվել Արագածոտնի թեմում։
2022թ հունվարից, Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի տնօրինությամբ ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմի՝ Արագածի հովվության հոգևոր հովիվ։
Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը սպասավորում է Արագածի հովվության՝ Արագած, Ափնա,Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն համայնքներում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
