Տեր Օշին քահանա Հայրապետյան

Տեր Օշին քահանա Հայրապետյան

Տեր Օշին քհն. Հայրապետյանը (ավազանի անունը Գերասիմ) ծնվել է 1986թ. սեպտեմբերի 16֊ին Արմավիր մարզի գ. Ոսկեհատում:

1993֊2003թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

2004թ. ընդունվել է Սևանի Վազգենյան դպրանոց։

2009 թ. տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, ստացել բակալավրի աստիճան և 2011թ. ավարտել այն ստանալով մագիստրոսի աստիճան։

2011թ.-2013թ. ծառայությունն է բերել Մայր Տաճարում որպես լուսարար և համատեղ դասավանդել Եկեղեցական երաժշտություն Գևորգյան հոգևոր ճեմարանում։

2014թ.- ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի:


2013թ.֊ի ապրիլի 21֊ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, ձեռամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Արթիկի թեմ` Հառիճավանքի հոգևոր հովիվ։


2014թ.֊ին տեղափոխվել է Արագածոտնի թեմ և թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ նշանակվել Ապարանի հոգևոր հովիվ։

2015 թ.֊ի ապրիլի 13֊ին տեղափոխվել է Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հովվություն, հոկտեմբեր ամսից իր ծառայությունն է բերել նաև Օհանավաքի և Կարբիի հովվություններում։

Տեր Օշին քհն. Հայրապետյանը իր ծառայությունն է բերում՝ Սաղմոսավանք, Կարբի, Արտաշավան համայնքներում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ