Թեմակալ Առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

Թեմակալ Առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

Այսօր, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և որպես խափանման միջոց կիրառել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը:

Սրբազան Հորն արգելվեց հաղորդակցվել վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, ինչպես նաև այցելել թեմի նստավայր ու եկեղեցիներ։

Մենք վստահ ենք, որ արդարությունը վերականգնվելու է լիարժեքորեն, և մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ։

«Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը»։ (Առակներ 15:29)