Սիրելի՛ քրիստոնյա քույրեր և եղբայրներ, հունիսի 25-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաօծման 30-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մելիքգյուղ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:

Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:

https://www.youtube.com/watch?v=VdqHfWzfsqU&list=PLQHikAIbnmyLaHCuRunxH6qR9GdeRdXyw&index=2