Տ. Եղիշե քահանա Բարսեղյանը(ավազանի անունը Հրանտ) ծնվել է 1965 թ. մարտի 11-ին Իրանի Հազարջրիբ գյուղում:
1968 թ. ընտանիքով վերադարձել են Հայաստան:
1972-82թթ. սովորել է Աշտարակի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1982-83թթ. ուսումնական տարում ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան, որը 1983-85թթ. ընդմիջել է Խորհրդային բանակի ծառայությամբ:
1988թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի` ձեռնադրվել է սարկավագ:
Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո` 1992թ. նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` հոգևոր ծառայության:
1992թ. փետրվարի 23-ին ձեռամբ Գրաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի` ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Գուգարաց Թեմում:
1994թ. Գուգարաց թեմի Առաջնորդի օրհնությամբ ծառայության է նշանակվել Հաղպատ վանական համալիրում և Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1988թ. Ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմի Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում:
2000թ. ապրիլի 1-ից ծառայության է նշանակվել Մուղնիում՝ Մուղնու հովվության հոգևոր հովիվ, ուր ծառայում է մինչ օրս:
Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը սպասավորում է Մուղնիի հովվության՝ Մուղնի, Ղազարավան, Փարպի համայնքներում:
Ամուսնացած է, ունի երեք երեխաներ և երկու թոռնիկ:
