Տեր Նարեկ քահանա Սարգսյան

Տեր Նարեկ քահանա Սարգսյան

Տեր Նարեկ քահանա Սարգսյան (ավազանի անունը Տիգրան) ծնվել է 02/09/1988թ․Ապարան քաղաքում:

1995-2005թթ․ — Ապարանի Հ․ Ոսկանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց

2003թ․ — ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան Պետական Երաժշտամանկավարժական քոլեջ։ Ուսումը կիսատ է թողել

2005-2012թթ․ — Խ․ Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան,

Գեղարվեստի ֆակուլտետ՝ Կերպարվեստի բաժին

2009-2013թթ․ — Ապարանի քաղաքապետարան։ Ֆինանսական բաժնում առաջատար մասնագետ

2013-2016թթ․ — Գևորգյան Հոգևոր Ճեմարան՝ Քահանայից պատրաստման լսարան

2015թ․- ձեռամբ Տեր Վարդան եպս․ Նավասարդյանի ձեռնադրվել է սարկավագ

2016-2023թթ․ — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդյաց տների տեսչի օգնական, սարկավագ

2021-2023թթ․ — Ապարանի արվեստի դպրոց։ Բատիկայի ուսուցիչ

2022-2023թթ․ — «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր: Կերպարվեստի ուսուցիչ

2023թ․ – ից առ այսօր՝ ծառայություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմում

2024թ․- ձեռամբ Տեր Նարեկ եպս․ Ավագյանի օծվել է ամուսնացյալ քահանա

2025թ․- Վեհափառ Հոր բարձր տնօրինությամբ՝ նշանակվել է Արագածոտնի թեմ և բարեխնամ առաջնորդ՝ Տեր Մկրտիչ եպս․ Պռոշյանի օրհնությամբ՝ նշանակվել ծառայության՝ Ապարանի հովվությունում։

2025թ. արժանացել է քահանայական լանջախաչ կրելու իրավունքի:

Ամուսնացած է ունի մեկ զավակ։

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ

2024թ․ — ք․ Երևան, «Փյունիկ» զարգացման կենտրոն՝ «Պատերից այն կողմ» անհատական ցուցահանդես-վաճառք

2023թ․ — ք․ Երևան, Բնության պետքկան թանգարան «Ավելի մոտ բնությանը» անհատական ցուցահանդես

2022թ․ ք․ Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, անհատական ցուցահանդես-վաճառք

Խմբային ցուցահանդեսնես

2021թ․ — ք․ Երևան, «Մոսկվայի տուն» մշակութային և բիզնես կենտրոն, «Հայր և որդի» անհատական ցուցահանդես

2022թ․ — ք․ Երևան, ՀՆՄ, որակավորման ցուցահանդես

2019թ․ — ք․ Վանաձոր «Չխամրող գույներ

2019թ․ — ք․ Երևան, ՀՆՄ, հանրապետական ցուցահանդես՝ «Իմ ծնողները»

2018թ․ — ք․ Աշտարակ, մարզային ցուցահանդես

2017թ․ — ք․ Երևան, ՀՆՄ, հանրապետական ցուցահանդես

2013թ․ — «Գույներ, տարիներ

2012թ․ — «Ապարանի բնաշխարհը»

2011 թ․ — «Լոռվա Ձոր, Դեբեդի հովտի գույները»

Սիմպոզիումներ

2022թ․ — Ղազախստան, ք․ Թուրքիստան, միջազգային սիմպոզիում

2021թ․ — Արցախ, ք․ Ստեփանակերտ, «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիում

2012թ․ — ք․ Ապարան, «Ապարանի բնաշխարհը» սիմպոզիում

2011թ․ — ք․ Վանաձոր, «Դեբետի ձորի գույները» սիմպոզիում