ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ․ Համայնքային ուխտագնացություններ

ԹԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔ․ Համայնքային ուխտագնացություններ

ԱՇՏԱՐԱԿԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

Արագածոտնի Թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու մի խումբ հավատացյալներ մեկնեցին ուխտագնացության դեպի Գուգարաց թեմի սրբատեղիներ:

Քոբայրավանքում սուրբ և անմահ պատարագ մատուցելուց հետո ուխտավորներն այցելեցին Օձունի, Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ, ինչպես նաև աղոթքի կանգնեցին Արդվիում՝ Սուրբ Հովհաննես Օձնեցի հայրապետի շիրիմի մոտ:

Աղոթեցինք մեր երկրի խաղաղության, մեր Սուրբ Եկեղեցու զորացման և մեր զինվորների բարի ու խաղաղ ծառայության համար:

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բարեպաշտ հավատացյալներն ուխտագնացություն կատարեցին Գուգարաց թեմի Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցի, Արդվու Սրբհաննեսի վանք, Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հոռոմայրի, Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։