Արագածոտնի թեմում այս պահին գործում են 3 սոցիալ-կրթական կենտրոններ՝ Ագարակ, Աշտարակ, Սաղմոսավանք համայնքներում։
Սաղմոսավանքի Հայորդյաց տուն՝
2018 թվականի հունիսի 2-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացման արարողությունը:
Սաղմոսավանի հայորդյաց տունը կառուցվել է ազնիվ բարերարությամբ Տեր և Տիկին Լևոն և Նադիա Քաբաբջյանների, ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ու Արի կանանց փոխադարձ օգնության միության օժանդակությամբ:
ՙՙՍուրբ Մարիանե ՚՚ Սոցիալ-կրթական կենտրոն
Արագածոտնի թեմի Սուրբ Մարիանե սոցիալ-կրթական կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին:
10 տարիների ընթացքում կենտրոնի մատուցած ծառայություններից օգտվել են 700 ընտանիքներ, կանայք և երեխաներ։
Կենտրոնները գործում են ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությամբ: