

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն իր «Եկամտաբեր նախաձեռնություններ խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ծրագրի մեկնարկ՝ ուղղված Արագածոտնի մարզում բնակվող անձանց տնտեսական ակտիվության խթանմանը և բիզնես գաղափարների իրագործմանը։ ![]()
![]()
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ![]()
Ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական ներառականությունը՝ հնարավորություն տալով աջակցության կարիք ունեցող անձանց իրականացնել իրենց բիզնես գաղափարները՝ ինքնազբաղվածություն ապահովելու և կայուն եկամուտ ստեղծելու համար։![]()
ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ![]()
Բիզնեսի հիմունքների հնգօրյա դասընթացներ և անհատական խորհրդատվություն,
Մենթորություն բիզնես պլանի մշակման ընթացքում,
Ֆինանսական աջակցություն մինչև 850․000 ՀՀ դրամ լավագույն գաղափարների իրագործման համար,
Քոուչինգ և խորհրդատվություն բիզնեսի իրականացման փուլում,
Գործատուների և գործընկերների հետ կապերի ստեղծման հնարավորություն։
Յուրաքանչյուր մարզում կֆինանսավորվեն 5 լավագույն բիզնես գաղափարները։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ![]()
Դասընթացները կմեկնարկվեն հոկտեմբերի 14֊ին, կտևեն
5 օր և կիրականացվեն հետևյալ վայրում՝
«Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ — ք․ Ապարան, Բաղրամյան 26/1:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ![]()
Ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը կիրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից ձևավորված հանձնախմբի կողմից, որի կազմում՝ որպես դիտորդ, կընդգրկվեն նաև դասընթացի մասնակիցներից երկու ներկայացուցիչ։
Ընտրությունը կիրականացվի հետևյալ չափանիշներով՝ ![]()
ներկայացված գրավոր բիզնես գաղափարի հիմնավորվածություն,
դասընթացներին մասնակցության ակտիվություն,
տնայցի եզրակացություն,
հանձնախմբին բիզնես գաղափարի բանավոր ներկայացում։
70% և ավելի միավոր ստացած բիզնես գաղափարները կընդգրկվեն ֆինանսավորման դիտարկման փուլում։
Հաստատված ծրագրերը ենթակա են վերջնական վերանայման՝ ներառյալ ծախսային հոդվածների, պահանջված գումարի չափի ճշգրտման, ինչպես նաև գնումների և իրականացման կարգի սահմանման։ Վերոնշյալ կարգը և պահանջները կներկայացվեն այն մասնակիցներին, որոնց ծրագրերը կհաստատվեն։
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ![]()
Դիմել կարող են Արագածոտնի մարզի այն բնակիչները, ովքեր սոցիալական դժվարություններ ունեն և պատկանում են հետևյալ խմբերին․
գործազուրկ երիտասարդներ (18–30 տարեկան) և միջին տարիքի անձինք (45–60 տարեկան),
միայնակ մայրեր,
2023թ․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
2020–2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհված, գերեվարված կամ անհայտ կորած ընտանիքի անդամ ունեցող անձինք։
Բացի այդ, դիմորդները պետք է համապատասխանեն նաև ստորև ներկայացված պահանջներից առնվազն մեկին. ![]()
ունենան հստակ գաղափար և ցանկություն՝ այն վերածելու կենսունակ բիզնեսի,
ցանկանան վերագործարկել նախկինում ունեցած բիզնեսը,
լինեն ինքնազբաղված անձինք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունը։
ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ![]()
Կլոր սեղան հիմնադրամի կողմից նախկինում իրականացված ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցած կամ աջակցություն ստացած շահառուները չեն կարող մասնակցել սույն ծրագրին։
Կենդանիների ձեռքբերման հետ կապված գաղափարները ենթակա չեն ֆինանսավորման։
(Դրանք կարող են դիտարկվել միայն այն դեպքում, եթե ներառում են սարքի կամ սարքավորման ձեռքբերում։)
Խրախուսվում են նորարարական և ստեղծարար բիզնես գաղափարները։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ![]()
Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ հոկտեմբերի 1-ը՝ ժամը 23:00, ![]()
հետևյալ հղումով
https://forms.gle/BXfNYgbXUWErE9qq5
Վերջնաժամկետից հետո ծրագրային թիմը կուսումնասիրի և կգնահատի հայտերը հետևյալ չափորոշիչներով. ![]()
թիրախային խմբին պատկանելիություն,
բիզնես գաղափարի կենսունակություն,
դիմողի կամ թիմի մոտիվացիա,
ներկայացված տվյալների ամբողջականություն։
Դիմորդները պետք է պատրաստ լինեն ծրագրային թիմի պահանջով ներկայացնելու իրենց՝ թիրախային խմբին պատկանելիությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ կամ փաստաթղթեր։
Ծրագրային թիմը կապ կհաստատի դիտարկման փուլը հաղթահարած լավագույն 20 մասնակիցների հետ։
