Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել է բակային հոգևոր երկշաբաթյա ճամբար համայնքի 60 երեխաների համար։

Բակային խաղերով, ազգային երգ ու պարով, հոգևոր զրույցներով էին երիտասարդներն համեմել երեխաների առօրյան։







Հանդիպումներն անցկացվում են եկեղեցու Խրիմյան Հայրիկ կրթօջախում։



