Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ծնվել է 1978թ. մայիսի 7-ին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում:
1984-1995թթ. սովորել է տեղի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցում:
1995-2000թթ.սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
2000-2001թթ. ուսումնառությունը շարունակել է Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2001թ. հունիսի 22-ին, ձեռամբ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2001թ. հուլիսից լուսարար է նշանակվել Ս.Էջմիածնի Մայր Տաճարում:
2002թ. հոկտեմբերի 31-ին պաշտպանել է ավարտաճառ` «Պողոս Տարոնացու «Ընդդէմ Թեոփիստեայ» թղթի քրիստոսաբանական հիմնադրույթները» թեմայով:
2003թ. փետրվարի 20-ին վերակացու է նշանակվել Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում:
2003-2005 թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում որպես հոգևոր խորհրդատու:
2004թ. հոկտեմբերի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում , ձեռամբ Տեր Արշակ եպս. Խաչատրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2004թ-ի նոյեմբերի 22-ին Բանակին զուգահեռ Վեհափառ Հայրապետի տնօրինականով ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:
2005թ. նոյեմբերի 10-ին ծառայության է նշանակվել Գուգարաց թեմի Ս. Սարգիս եկեղեցում:
2006թ. մայիսի 1-ից նշանակվել է Գուգարաց թեմի Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ:
2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես Լոռվա կամավորական գումարտակի հրաձիգ։
2021թ․ սեպտեմբերի 1-ից նշանակվել է Արագածոտնի թեմի Բյուրականի հովվության Ամբերդի Վահրամաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու, Անտառուտի Սուրբ Աստվածածին և Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ։
Ունի չորս զավակ:
